Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի «Անդերլեխտ» - «Մանչեսթեր Յունայթեդ» առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել անգլիական թիմի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկությունում, հայ ֆուտբոլիստը ստացել է ձայների 60 տոկոսը: Երկրորդ տեղում «Անդերլեխտի» բելգիացի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսն է՝ 16 տոկոս:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը բացեց հանդիպման հաշիվը, սակայն վերջնամասում «Մանչեսթեր Յունայթեդը» գոլ բաց թողեց եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:
Պատասխան հանդիպումը Մանչեսթերում ապրիլի 20-ին է:
Մխիթարյանը չորրորդ գոլն է խփում Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշրջանում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում