21:20  ,  14 ապրիլի, 2017

Ռոնալդուի 100 գոլերը եվրագավաթներում

Տեսանյութում ներկայացված են Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խփած 100 գոլերը եվրագավաթներում:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը, դուբլ ձեւակերպելով Մյունխենի «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում (2:1), դարձել էր պատմության առաջին ֆուտբոլիստը, որը եվրագավաթներում խփում է 100 գոլ: Այդ ցուցանիշով 32-ամյա Ռոնալդուին հետապնդում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը եվրագավաթներում դարձել է 97 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում