20:40  ,  13 ապրիլի, 2017

«Բորուսիայի» ավտոբուսի մոտ ռումբի պայթյունից հետո ձերբակալված իրաքցին ԻՊ-ի գրոհային է

Դորտմունդում ձերբակալվել է 26-ամյա իրաքցի Աբդուլ Բեսեդը, որին կասկածում են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղից առաջ «Բորուսիայի» ավտոբուսի մոտ ռումբի պայթյունը կազմակերպելու մեջ, հաղորդում է Bild-ը:

2014 թվականին Աբդուլ Բեսեդը անդամագրվել է ԻՊ-ին եւ գլխավորել է 10 գրոհայիների ջոկատ, որը զբաղվել է մարդկանց առեւանգումով, դրամաշորթությամբ, սպանություններով:

Հիշեցնենք, որ ռումբի պայթյունի հետեւանքով տուժել էր ոստիկան եւ «Բորուսիայի» իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան: Ֆուտբոլիստը ստացել էր հոգեբանական շոկ եւ ձեռքի վնասվածք: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

«Բորուսիա» - «Մոնակո» հանդիպումը տեղափոխվել էր ապրիլի 12-ին: 3:2 հաշվով հաղթեց «Մոնակոն»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում