16:17  ,  13 ապրիլի, 2017

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:

Քառյակում տեղ են գտել՝ Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), Պաուլո Դիբալան («Յուվենտուս»), Կիլիան Մբապեն («Մոնակո») ու Անտուան Գրիզմանը («Աթլետիկո»):

Քվեարկությունը կավարտվի ապրիլի 14-ին՝ Երեւանի ժամանակով 15:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում