10:50  ,  13 ապրիլի, 2017

5 հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել եզրափակիչ

Թբիլիսիում ընթացող Դավիդ Կվաչաձեի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի 5 ներկայացուցիչներ նվաճել են եզրափակչի ուղեգիր: Ապրիլի 14-ին ռինգ դուրս կգան եւ ոսկե մեդալի համար կպայքարեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ հավաքականը Թբիլիսի է մեկնել 8 բռնցքամարտիկով, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում