00:37  ,  13 ապրիլի, 2017

Ռոնալդուի դուբլը հաղթանակ բերեց «Ռեալին» Մյունխենում, «Աթլետիկոն» ուժեղ էր «Լեսթերից»

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիան» ընդունեց Մադրիդի «Ռեալին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով:

25-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը, որը վերջին րոպեին վրիպեց 11 մետրանոցից:

Երկրորդ խաղակեսում Արքայական թիմը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը:  61-րդ րոպեին «Ռեալի» առաջատարի դեմ խախտման համար երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց «Բավարիայի» իսպանացի կիսապաշտպան Խավի Մարտինեսը:

Զինեդին Զիդանի գլխավորած թիմն օգտագործեց թվային առավելությունը: Երկրորդ անգամ Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը գրավեց Ռոնալդուն:

Մադրիդի «Աթլետիկոն» տանը նվազագույն հաշվով հաղթեց Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթիին»: Առաջին խաղակեսում 11 մետրանոցը դիպուկ իրացրեց իսպանական թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Բավարիա Մյունխեն» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:2

Արտուրո Վիդալ, 25 - Կրիշտիանու Ռոնալդու, 47, 77

Հեռացում՝ Խավի Մարտինես («Բավարիա»), 61, երկրորդ դեղին քարտ

Չիրացրած 11մ՝ Վիդալ, 45

«Աթլետիկո Մադրիդ» - «Լեսթեր Սիթի»՝ 1:0

Անտուան Գրիզման, 28, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում