23:33  ,  12 ապրիլի, 2017

«Բավարիա» - «Ռեալ», «Աթլետիկո» - «Լեսթեր». Առաջին խաղակեսերից հետո

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղերում Մյունխենի «Բավարիան» ընդունել է Մադրիդի «Ռեալին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 1:0 հաշվով: 25-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի է ընկել չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը, որը վերջին րոպեին վրիպեց 11 մետրանոցից:

Մադրիդի «Աթլետիկոն» տանը նույն հաշվով հաղթում է Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթիին»: 11 մետրանոցը դիպուկ է իրացրել իսպանական թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:

Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում, առաջին խաղակես

«Բավարիա Մյունխեն» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:0

Արտուրո Վիդալ, 25

Չիրացրած 11մ՝ Վիդալ, 45

«Աթլետիկո Մադրիդ» - «Լեսթեր Սիթի»՝ 1:0

Անտուան Գրիզման, 28, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում