14:31  ,  12 ապրիլի, 2017

«Մոնակոյի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» միջեւ խաղը չի հետաձգվի

«Մոնակոյի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» միջեւ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը երկրորդ անգամ չի հետաձգվի եւ կկայանա ապրիլի 12-ին՝ Երեւանի ժամանակով 20:45-ին, հաղորդում է Bild-ը:

«Բորուսիայի» եւ «Մոնակոյի» միջեւ խաղը պետք է կայանար նախօերին, սակայն հետաձգվել էր հանդիպումից առաջ գերմանական ակումբի ավտոբուսի մոտ տեղի ունեցած ռումբի պայթյունի հետեւանքով: Խաղը տեղափոխվել էր ապրիլի 12-ին, սակայն «Մոնակոյի» ղեկավարությունը դիմել էր ՈւԵՖԱ-ին՝ հանդիպումն ապրիլի 15-ին տեղափոխելու խնդրանքով, գրում է L’Equipe-ը:

Հիշեցնենք, որ Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնից ոչ հեռու տեղի ունեցած պայթյունի հետեւանքով «Բորուսիայի» իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ բարեհաջող վիրահատվել է: Նրա մոտ հոգեբանական շոկ է եւ ձեռքի պատռվածք: Բարտրան արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ տանն է: Գերմանական մամուլի համաձայն՝ պայթյունից տուժել է նաեւ «Բորուսիայի» ավտոբուսն ուղեկցող ոստիկանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում