09:11  ,  13 ապրիլի, 2017

Եվրոպայի լիգա. Օրվա խաղերի անոնս

Եվրոպայի լիգայում ապրիլի 13-ին կմեկնարկի քառորդ եզրափակիչը, որի առաջին խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա հանդիպում կանցկացնի բելգիական «Անդերլեխտի» հետ։

Օրվա բոլոր՝ 4 խաղերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:05-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գործող գավաթակիրն է իսպանական «Սեւիլիան», որն այս տարի հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում եւ հասավ մինչեւ 1/8 եզրափակիչ:

Եվրոպայի լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին խաղեր

«Անդերլեխտ» (Բելգիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 23:05 (Երեւանի ժամանակով)

«Սելտա» (Իսպանիա) - «Գենկ» (Բելգիա)՝ 23:05

«Այաքս» (Հոլանդիա) - «Շալկե» (Գերմանիա)՝ 23:05

«Լիոն» (Ֆրանսիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 23:05

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում