11:42  ,  12 ապրիլի, 2017

«Մոնակոն» ՈւԵՖԱ-ին խնդրել է հետաձգել Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղը

«Մոնակոյի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումն ապրիլի 15-ին տեղափոխելու խնդրանքով, գրում է L’Equipe-ը:

«Բորուսիայի» եւ «Մոնակոյի» միջեւ խաղը պետք է կայանար նախօերին, սակայն հետաձգվել էր հանդիպումից առաջ գերմանական ակումբի ավտոբուսի մոտ տեղի ունեցած ռումբի պայթյունի հետեւանքով: ՈւԵՖԱ-ն խաղը տեղափոխել էր ապրիլի 12-ին, սակայն «Մոնակոյում» կարծում են, որ միջադեպի հաջորդ օրը խաղալը ճիշտ չէ: ՈւԵՖԱ-ն դեռ չի պատասխանել Ֆրանսիայի առաջնության առաջատարի նամակին:

Հիշեցնենք, որ ռումբի պայթյունի հետեւանքով «Բորուսիայի» իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան տեղափոխվել էր հիվանդանոց: Նրա մոտ հոգեբանական շոկ է եւ ձեռքի պատռվածք: Բարտրան արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ տանն է: Գերմանական մամուլի համաձայն՝ պայթյունից տուժել է նաեւ «Բորուսիայի» ավտոբուսն ուղեկցող ոստիկանը:

Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնից ոչ հեռու տեղի ունեցած միջադեպի պատճառով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը տեղափոխվել է եւ տեղի կունենա ապրիլի 12-ին՝ Երեւանի ժամանակով 20:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում