00:36  ,  12 ապրիլի, 2017

«Յուվենտուսը» շանս չտվեց «Բարսելոնային»՝ 3:0

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Թուրինում առաջին հանդիպումն անցկացրեց Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» հետ եւ պարտություն կրեց 0:3 հաշվով: Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ թուրինցիների արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան:

Երկրորդ խաղակեսում իտալական թիմի առավելությունը մեծացրեց իտալացի պաշտպան Ջորջո Կյելինին:

Պատասխան հանդիպումը Բարսելոնայում ապրիլի 19-ին է:

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Յուվենտուս» - «Բարսելոնա»՝ 3:0

Պաուլո Դիբալա, 7, 22, Ջորջո Կյելինի, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում