19:14  ,  11 ապրիլի, 2017

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Բավարիայի» դեմ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացրել է հայտացուցակը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղին։ Վնասվածքի պատճառով բացակայում են կենտրոնական պաշտպաններ Պեպեն եւ Ռաֆայել Վարանը։ Արքայական թիմն արդեն ժամանել է Մյունխեն։

«Ռեալ»

Դարպասապահներ. Նավաս, Կասիլյա, Յանյես։

Պաշտպաններ. Կարվախալ, Ռամոս, Նաչո, Մարսելո, Կոենտրաու, Դանիլո։

Կիսապաշտպաններ. Կրոս, Խամես Ռոդրիգես, Կազեմիրո, Կովաչիչ, Լուկաս, Մոդրիչ, Ասենսիո, Իսկո։

Հարձակվողներ. Ռոնալդու, Բեյլ, Բենզեմա, Մարիանո, Մորատա։

«Բավարիա» - «Ռեալ» հանդիպումը ապրիլի 12-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում