15:41  ,  11 ապրիլի, 2017

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության չեմպիոնները

Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցի դահլիճում անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցել են Հայաստանի մարզերի, Երեւանի եւ Արցախի 104 ըմբիշներ: 

Հայաստանի չեմպիոն են դարձել՝ Կարեն Զուրաբյանը (50 կգ, անձնական մարզիչ՝ Արշակ Հայրապետյան), Արսեն Հարությունյանը (55 կգ, անձնական մարզիչ՝ Գևորգ Վարդանյան), Վարդգես Կարապետյանը (60 կգ, անձնական մարզիչ՝ Արման Կարապետյան), Գևորգ Մխեյանը (66 կգ, անձնական մարզիչ՝ Ցոլակ Հարոյան), Արման Ավագյանը (74 կգ, անձնական մարզիչ՝ Հայկ Ազարյան), Հովհաննես Մխիթարյանը (84 կգ, անձնական մարզիչ՝ Ժիրայր Հովհաննիսյան), Սարգիս Հովսեփյանը (96 կգ, անձնական մարզիչ՝ Ավետիք Վարդանյան) եւ Հովհաննես Մաղաքյանը (120 կգ, անձնական մարզիչ՝ Ժորա Հովհաննիսյան):  

Առաջնության արդյունքներով ձեւավորված Հայաստանի երիտասարդների  հավաքականը ամռանը կմասնակցի Գերմանիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը, հայտնում են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում