13:15  ,  11 ապրիլի, 2017

«Լեսթերը» ֆուտբոլիստ է ձեռք բերել Անգլիայի 7-րդ լիգայից

Անգլիական «Սթաֆորդ Ռեյնջերսի» հարձակվող Ջոշ Գորդոնը տեղափոխվել է «Լեսթեր», գրում է Sky Sports-ը:

22-ամյա հարձակվողն Անգլիայի չեմպիոնի հետ կնքել է 1.5 տարվա պայմանագիր:

«Սթաֆորդ Ռեյնջերսը» հանդես է գալիս Անգլիայի 7-րդ լիգայում եւ 14-րդ տեղում է: Այս մրցաշրջանում Ջոշ Գորդոնը դարձել է 7 գոլի հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում