20:19  ,  10 ապրիլի, 2017

Էդգար Մանուչարյանը մասնակցեց «Ուրալի» հաղթական խաղին

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալն» ընդունեց «Օրենբուրգին»։ Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

«Ուրալի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը փոխարինվեց 63-րդ րոպեին։

«Ուրալը» 26 միավորով բարձրացավ 11-րդ տեղ՝ շրջանցելով Մախաչկալայի «Անժիին»։ Առաջատար «Սպարտակն» ունի 51 միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 22-րդ տուր

«Ուրալ» - «Օրենբուրգ»՝ 2։0

Վլադիմիր Իլյին, 26, Չիսամբա Լունգու, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում