19:12  ,  10 ապրիլի, 2017

Սերենա Ուիլյամսը հաջորդ շաբաթ դարձյալ կդառնա աշխարհի առաջին ռակետ

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունից հետո կորտ դուրս չեկած աշխարհի երկրորդ ռակետ Սերենա Ուիլյամսը հաջորդ շաբաթ դարձյալ կգլխավորի համաշխարհային դասակարգման աղյուսակը՝ շրջանցելով գերմանացի Անժելիկ Կերբերին, որը Մոնտերեյի մրցաշարի եզրափակիչում պարտվել էր ռուսաստանցի Անաստասիա Պավլյուչենկոյին։ Կերբերը չկարողացավ ապահովել միավորների բավարար տարբերություն, որը թույլ կտար պահպանել առաջին տեղը։

Հաջող մրցելույթների դեպքում, նա արդեն հաջորդ ամիս կարող է վերադարձնել առաջին ռակետի կոչումը, քանի որ Սերենա Ուիլյմասը եւս մեկ ամիս մտադիր չէ դուրս գալ կորտ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով