09:08  ,  12 ապրիլի, 2017

Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում ապրիլի 12-ին կանցկացվեն քառորդ եզրափակիչի 3 առաջին խաղեր:

Մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի Մյունխենի «Բավարիային», Անգլիայի չեմպիոն «Լեսթերն» Իսպանիայում կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, իսկ Դորտմունդի «Բորուսիան» կընդունի Ֆրանսիայի առաջնության առաջատար «Մոնակոյին»։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղեր

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 20:45 (Երեւանի ժամանակով)

«Բավարիա» (Գերմանիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 22:45

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Լեսթեր» (Անգլիա)՝ 22:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում