09:09  ,  11 ապրիլի, 2017

Չեմպիոնների լիգա. Մեկնարկում է քառորդ եզրափակիչը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում ապրիլի 11-ին կմեկնարկի քառորդ եզրափակիչը: Առաջին խաղային օրը կատալոնական «Բարսելոնան» Իտալիայում ուժերը կչափի Թուրինի «Յուվենտուսի» հետ, իսկ Դորտմունդի «Բորուսիան» կընդունի Ֆրանսիայի առաջնության առաջատար «Մոնակոյին»։

Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:45-ին:

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղեր

«Յուվենտուս» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 22:45

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 22:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում