01:03  ,  10 ապրիլի, 2017

Կավանիի դուբլը նպաստեց ՊՍԺ-ի հաղթանակին

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում վստահ հաղթանակ տարավ «Գենգամի» նկատմամբ՝ 4:0: Դուբլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, մեկական անգամ էլ աչքի ընկան արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ու ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին:

ՊՍԺ-ն 31 խաղից հետո 71 միավորով բարձրացավ երկրորդ տեղ՝ 1 միավորով շրջանցելով «Նիցային», որն անցկացրել է 32 հանդիպում: Առաջատար «Մոնակոն» 31 խաղում վաստակել է 74 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 32-րդ տուր

ՊՍԺ - «Գենգամ»՝ 4:0

Անխել Դի Մարիա, 56, Էդինսոն Կավանի, 60, 70, Բլեզ Մատյուիդի, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում