12:12  ,  8 ապրիլի, 2017

Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հարցականի տակ է Եվրոպայի առաջնությանը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հրապարակել է թիմի կազմը, որը կմասնակցի մայիսի 5-7-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Սերբիայում հանդես կգան՝ Գեւորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ): 98 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչի անունը հայտնի կդառնա ապրիլի 25-ին: Այս քաշային կարգում Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մարզումների ժամանակ ցավեցրել է ծունկը: Եթե մինչեւ այդ Ալեքսանյանն ապաքինվի, ապա նա կմեկնի Սերբիա, իսկ եթե վնասվածքը խանգարի նրան, ապա գյումրեցի ըմբիշին կփոխարինի Արթուր Շահինյանը, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմեկնեն Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս