18:28  ,  8 ապրիլի, 2017

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում Գեղարդ Մուսասիին

Հոլանդիան ներկայացնող հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) ամերիկյան Բաֆալոյում կայանալիք UFC 210 խառը մենամարտերի մրցաշարում կհանդիպի ամերիկացի Քրիս Վայդմանին:

William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում 31-ամյա հայ մարտիկին, որի հաղթանակը գնահատում է 1.72 գործակցով: 32-ամյա ամերիկացու հաղթանակը ստացել է 2.10 գործակից:

Միջին քաշային կարգի մենամարտը տեղի է ունենա ապրիլի 9-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 06:00-ին:

Հիշեցնենք, որ Քրիս Վայդմանը UFC-ի նախկին չեմպիոն է եւ տիտղոսը նվաճել էր 2013-ին: Ամերիկացին խառը մենամարտերում անցկացրել է 15 մենամարտ, տարել 13 հաղթանակ, իսկ նախորդ 2 մենամարտերում պարտվել է: 2016-ին նա անցկացրել է մեկ մենամարտ եւ նոկաուտով պարտվել կուբացի Յոել Ռոմերոյին:

Գեղարդ Մուսասին նախորդ մարտն անցկացրել է նոյեմբերի 20-ին, երբ նոկաուտով հաղթանակ էր տարել ջամայկացի Յուրայ Հոլի դեմ ռեւանշ մենամարտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում