21:05  ,  7 ապրիլի, 2017

Տաթեւ Հակոբյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Տաթեւ Հակոբյանը Հայաստանին երկրորդ բրոնզե մեդալը պարգեւեց Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

Կանանց 90 կգ քաշային կարգում Հակոբյանը երկամարտում հավաքեց 230 կգ (105+125): Եվրոպայի չեմպիոն դարձավ ռուս Դիանա Մստիեւան, որը երկամարտում գրանցեց 241 կգ եւ մեկ կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված ուկրաինացի Վալենտինա Կիսիլին:

Ապրիլի 7-ին Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ մտավ նաեւ Կարուշ Ղուկասյանը, որը հանդես եկավ 94 կգ քաշային կարգի B խմբում եւ երկամարտի 360 կգ (160+200) արդյունքով գրանցեց երրորդ արդյունքը:

Նախօրեին Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել նաեւ 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը:

Ապրիլի 8-ին մրցահարթակ դուրս կգան 105 կգ քաշայիններ Սիմոն Մարտիրոսյանն ու Սամվել Գասպարյան եւ գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում