20:05  ,  7 ապրիլի, 2017

Հայ ըմբիշների թարմացված վարկանիշները

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների թարմացրած վարկանիշները:

Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շարունակում է գլխավորել 98 կգ քաշայինների դասակարգման ցուցակը:

Ռիո-2016-ի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը երկրորդն է 66 կգ քաշային կարգում, իսկ Կարեն Ասլանյանը բարձրացել է 11-րդ տեղ:

Եվրոպայի 2016թ. չեմպիոն Վարշամ Բորանյանը 7-րդն է 71 կգ քաշային կարգում: 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը 11-րդն է, իսկ Արսեն Ջուլֆալակյանը 16-րդ տեղում է: 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 13-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում