12:47  ,  7 ապրիլի, 2017

Բացվել է կարիերան ավարտած Պլյուշչենկոյի գեղասահքի ակադեմիան

Կարիերայի ավարտի մասին հայտարարած կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի հաղթող, ռուսաստանցի գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն Մոսկվայի արեւմուտքում բացել է գեղասահքի ակադեմիա, որը կոչվում է «Պլյուշչենկոյի հրեշտակները»: Բացմանը ցուցադրական ելույթ է ունեցել լեգենդար մարզիկը:

«Կատարվում է իմ վաղեմի երազանքը, բացվում է ակադեմիաս: Ես այդ մասին շատ վաղուց եմ մտածել»,- Պլյուշչենկոյի խոսքը մեջբերում է tass.ru-ն:

Մարտի 20-ից ապրիլի 4-ը տեղի է ունեցել ակադեմիայի սաների բաշխումը խմբերով: Ուսուցմանը մասնակցում են նաեւ պրոֆեսիոնալ մարզիկներ: Ակադեմիայում վարպետության դասեր կտա նաեւ օլիմպիական չեմպիոն Ադելինա Սոտնիկովան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում