21:14  ,  6 ապրիլի, 2017

ԵԱ. Սոնա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ընթացող ծանրամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար բրոնզե մեդալ նվաճեց Սոնա Պողոսյանը: 75 կգ քաշայինների պայքարում նա երկամարտում հավաքեց 227 կգ (101+126):

Եվրոպայի չեմպիոն դարձավ իսպանացի Լիդիա Վալենտինը՝ 252 կգ (115+137): Արծաթե մեդալակիր, ռուսաստանցի Մարիա Վոստրիկովայի արդյունքն է 238 կգ (113+125):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում