19:12  ,  6 ապրիլի, 2017

ԵԱ. Անդրանիկ Կարապետյանի վերադարձը մրցահարթակ (ֆոտո)

Ռիոյի Օլիմպիական խաղերում արմունկի ծանր վնասվածք ստանալուց եւ վերականգնվելուց հետո Անդրանիկ Կարապետյանը վերադարձավ մեծ մրցահարթակ: Խորվաթիայի Սպլիտ քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանն առաջին անգամ հանդես եկավ 85 կգ քաշայինների պայքարում: B խմբում նա գրավեց 5-րդ տեղը: Կարապետյանը երկամարտում հավաքեց 325 կգ (160+165):

A խմբի մրցման ավարտից հետո Անդրանիկ Կարապետյանը նահանջեց 12-րդ տեղ:

Ապրիլի 6-ին մրցահարթակ դուրս կգա նաեւ 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս