18:40  ,  6 ապրիլի, 2017

ԱԱ. Անկախ Հայաստանի սուսերամարտի լավագույն նվաճումը

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, խոցասուսերակիր Էմմա Պողոսովան (անձնական մարզիչ՝ Արտաշ Մադոյան) գրավել է 5-րդ տեղը, ինչը անկախ Հայաստանի սուսերամարտի պատմության մեջ լավագույն ձեռքբերումն է, հաղորդում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:

Մրցումների խմբային փուլում տանելով 5 հաղթանակ` Էմմա Պողոսովան իրավունք  է ստացել պայքարը շարունակել օլիմպիական մրցակարգով փուլերում, որտեղ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Պողոսովան  հաղթել է Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի եւ Շվեյցարիայի ներկայացուցիչներին:Ութ ուժեղագույնների պայքարում նա պարտվել է եւ գրավել է 5-րդ տեղը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում