09:35  ,  6 ապրիլի, 2017

Հայ բռնցքամարտիկները Թբիլիսիում կմասնակցեն միջազգային մրցաշարի

Թբիլիսիում ապրիլի 10-15-ը տեղի կունենա Դավիդ Կվաչաձեի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը կներկայանա 8 մարզիկով:

Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ ռինգ դուրս կգան՝ 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում