21:18  ,  5 ապրիլի, 2017

Հայ սուսերամարտիկները՝ աշխարհի պատանեկան առաջնությունում

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացված սուսերամարտի  աշխարհի պատանեկական առաջնությունում Հայաստանը ներկայացրել են Արմեն Դալլաքյանն ու Անահիտ Ալոյանը (երկուսն էլ՝ ճկասուսեր):

Արմեն Դալլաքյանը հաղթահարել է նախնական փուլը եւ127 մարզիկի մեջ զբաղեցրել է 41-րդ տեղը:

Անահիտ Ալոյանը նույնպես հաղթահարել է նախնական փուլը։ Նա 98 մասնակիցների մեջ գրավել է 69-րդ տեղը, հաղորդում է Armnoc.am-ը:

Պատանեկան առաջնությունից հետո Պլովդիվում մեկնարկել է  երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի 4 մասնակից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում