18:43  ,  5 ապրիլի, 2017

Չորս ազգերի մրցաշար. Ալեքսեյ Պոլոդյանն աչքի է ընկել Արտեմ Մանուկյանի փոխանցումից հետո

Տափօղակով հոկեյի Չորս ազգերի մրցաշարում Ռուսաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը 2։0 հաշվով առավելության է հասել Չեխիայի Մ-20 թիմի նկատմամբ։

Գոլի հեղինակ է դարձել նաեւ «ԲՄԱ-Արծաթե առյուծներ» թիմի խաղացող Ալեքսեյ Պոլոդյանը, որն աչքի է ընկել «Օմսկի ճուռակներ» ակումբի հարձակվող Արտեմ Մանուկյանի փոխանցումից հետո։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Արտեմ Մանուկյանը գրավել էր Սլովակիայի հավաքականի դարպասը։ Այդ խաղում Ռուսաստանի թիմը հաղթել էր 3։0 հաշվով։

Լուսանկարում՝ Ալեքսեյ Պոլոդյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում