17:15  ,  5 ապրիլի, 2017

Ֆեդերերը եւ Բիլ Գեյթսը կխաղան միասին

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Սիեթլում կմասնակցի «Հանդիպում Աֆրիկա 4-ի համար» բարեգործական միջոցառմանը: Մենախաղում 35-ամյա շվեյցարացին 3 սեթանոց մրցախաղ կանցկացնի ամերիկացի Ջոն Իզների հետ: Զուգախաղում Ֆեդերերի թիմակիցը կլինի ամեիրկացի միլիարդատեր Բիլ Գեյթսը, փոխանցում է ESPN-ը:

Մրցախաղերը տեղի կունենան ապրիլի 29-ին KeyArena-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում