10:28  ,  5 ապրիլի, 2017

Ռասել Ուեստբրուկը կրկնեց Ռոբերտսոնի պատմական ռեկորդը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Օկլահոման» 110:79 հաղթել է «Միլուոկիին»:

Ֆանտաստիկ մրցաշրջան անցկացնող Ռասել Ուեստբրուկը «Օկլահոմայի» կազմում հավաքել է 12 միավոր, կատարել 13 փոխանցում եւ 13 անգամ խլել գնդակը՝ գրանցելով 41-րդ թրիփլ-դաբլը այս մրցաշրջանում: «Օկլահոմայի» առաջատարը կրկնել է Օսկար Ռոբերտսոնի ռեկորդը: Նա «Ռոչերստեր Ռոյալսի» կազմում 41 թրիփլ-դաբլի հեղինակ դարձել էր 1961/62 մրցաշրջանում:

Ռասել Ուեսբրուկը կարող է նաեւ գերազանցել այդ ռեկորդը, քանի որ «Օկլահոման» դեռ 5 խաղ պետք է անցկացնի կանոնավոր առաջնությունում:

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ» – «Օռլանդո»՝ 122:102 (28:31, 25:24, 43:20, 26:27)

«Գոլդեն Սթեյտ» – «Մինեսոտա»՝ 121:107 (32:32, 36:28, 36:26, 17:21)

«Օկլահոմա» - «Միլուոկի»՝ 110:79 (28:20, 35:19, 26:20, 21:20)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում