21:10  ,  4 ապրիլի, 2017

Մեսին «Կամպ Նոու» ստադիոնում հանդիպել է պատմական լուսանկարի հեղինակի հետ (ֆոտո)

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին «Կամպ Նոու» ստադիոնում հանդիպել է մեքսիկացի լուսանկարիչ Սանտյագո Գարսեսի հետ, որը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում կատալոնական թիմի 6-րդ գոլից հետո լուսանկարել էր Մեսիին: Աշխատանքը հավակնում է պատմականի որակման:

Հիշեցնենք, որ Փարիզում 0:4 հաշվով պարտվելուց հետո «Բարսելոնան» տանը ՊՍԺ-ին հաղթեց 6:1 հաշվով եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում