16:51  ,  4 ապրիլի, 2017

NBA-ի ակումբը պատահմամբ հրապարակել է տրանսֆերային ծրագրերը (ֆոտո)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես եկող «Օռլանդոն» պատահմամբ ներկայացրել է ակումբի տրանսֆերային նպատակները միջմրցաշրջանային փուլի ընթացքում, գրում է The Score-ը:

Ամերիկյան ակումբը լուսանկար է հրապարակել, թե ինչպես է արգենտինացի բասկետբոլիստ Պատրիսիո Գարինոն պայմանագիր կնքում թիմի հետ: Գարինոյի հետեւում երեւում է գրատախտակ, որի վրա նշված են, թե ում է «Օռլանդոն» փորձելու գնել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ամենահետաքրքիր անուններից է «Ֆիլադելֆիայի» խաղացող Դարիո Շարիչը, որին «Օռլանդոն» մտադիր է փոխանակել Աարոն Գորդոնի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում