15:22  ,  4 ապրիլի, 2017

Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի եզրափակիչները կանցկացվեն նույն շաբաթ

2018-ից մինչեւ 2021 թվականը ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղերը կանցկացվեն նույն շաբաթվա ընթացքում, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2018-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացվելու է մայիսի 26-ին Կիեւի Օլիմպիական ստադիոնում, իսկ Եվրոպայի լիգայի եզրափակիչը՝ մայիսի 16-ին Լիոնում:

Այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 3-ին Քարդիֆում, իսկ Եվրոպայի լիգայի հաղթողը հայտնի կդառնա մայիսի 24-ին Շվեդիայի մայրաքաղաք Սթոքհոլմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով