00:48  ,  4 ապրիլի, 2017

Ուսեյն Բոլթի 12-ամյա հետնորդի ռեկորդը

Ջամայկայի ներկայացուցիչ, 12-ամյա վազորդուհի Բրիանա Լիսթոնը Կարիբյան ծովի երկրների առաջնությունում փայլել է 200 մետր վազքում: Նա ցույց է տվել 23.72 վայրկյան արդյունք, ինչը 2 վայրկյան է զիջում 1988 թվականին ամերիկացի Ֆլորենս Գրիֆիթ-Ջոյների սահմանած աշխարհի ռեկորդին եւ իր տարիքային խմբում աշխարհի ռեկորդ է:

Ջամայկայում վստահ են, որ Բրիանա Լիսթոնը լեգենդար Ուսեյն Բոլթի նման ապագայում դառնալու է 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում