21:42  ,  3 ապրիլի, 2017

Յանա Եգորյանը՝ Սեուլի Մեծ մրցանակի հաղթող

Ռիոյի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը նվաճել է Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում անցկացված Մեծ մրցանակի հաղթողի կոչումը:

Ռուսաստանցի մարզուհին թրամարտի եզրափակիչում պարտության է մատնել հունգարացի Աննա Մարտոնին՝ 15:12: Ընթացում Եգորյանը պարտվելիս է եղել 5:8 հաշվով, սակայն կարողացել է խլել նախաձեռնությունը եւ առաջ անցնել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Կանկունում տեղի ունեցած Մեծ մրցանակի հերթական մրցաշարի եզրափակիչում Յանա Եգորյանը դարձյալ հաղթել էր Աննա Մարտոնին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում