23:14  ,  3 ապրիլի, 2017

Հայ հոկեյիստն աչքի է ընկել Ռուսաստանի Մ-20 հավաքականում

Չորս ազգերի մրցաշարում տափօղակով հոկեյի Ռուսաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը 3:0 հաշվով հաղթել է Սլովակիայի երիտասարդական թիմին: Երկրորդ գոլի հեղինակը դարձել է «Օմսկի ճուռակներ» թիմի հարձակվող Արտեմ Մանուկյանը:

Ռուսաստանի հավաքականում հանդես է եկել նաեւ «ԲՄԱ-Արծաթե առյուծներ» ակումբի հոկեյիստ Ալեքսեյ Պոլոդյանը:

Լուսանկարում՝ Արտեմ Մանուկյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում