19:44  ,  3 ապրիլի, 2017

Էդգար Մանուչարյան vs «Անժի»

Տեսանյութում ներկայացված են Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները Մախաչկալայի «Անժիի» դեմ Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի խաղում:

Հիշեցնենք, որ «Ուրալը» հյուրընկալվելիս հաղթել էր 3:2 հաշվով: 50-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Մանուչարյանը հաղթական գոլը խփել էր 88-րդ րոպեին: Դրանից 5 րոպե առաջ էլ 30-ամյա ֆուտբոլիստը չէր կարողացել արդյունավետ իրացնել 11 մետրանոցը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում