15:42  ,  3 ապրիլի, 2017

Ֆեդերերը՝ աշխարհի չորրորդ ռակետ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) ապրիլի 3-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:

Տղամարդկանց ցուցակը շարունակում է գլխավորել բիտանացի Էնդի Մարեյը, իսկ Մայամիի մրցաշարի հաղթողի տիտղոսը նախօրեին նվաճած 35-ամյա Ռոջեր Ֆեդերերը բարձրացել է չորրորդ տեղ: Ռուսաստանցի Կարեն Խաչանովը 55-րդն է:

Կանանց վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել գերմանացի Անժելիկ Կերբերը, իսկ ամերիկուհի Սերենա Ուիլյամսը մնացել է երկրորդ տեղում:

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (1). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) - 11 960 միավոր
2 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 7915
3 (3). Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) - 5785
4 (6). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) -5305
5 (7). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 4735
6 (5). Միլոշ Ռաոնիչ (Կանադա) - 4345
7 (4). Կեյ Նիսիկորի (Ճապոնիա) - 4310
8 (9). Մարին Չիլիչ (Խորվաթիա) - 3385
9 (8). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 3385
10 (10). Ժո-Ուիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա) - 3265

55 (52). Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 877

WTA-ի վարկանիշային աղյուսակ 

1 (1). Անժելիկա Կերբեր (Գերմանիա) - 7340
2 (2). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) - 7010
3 (3). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - 6020
4 (4). Դոմինիկա Ցիբուլկովա (Սլովակիա) - 5245
5 (5). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 5022
6 (6). Գարբինյե Մուգուրուսա (Իսպանիա) - 4790
7 (11). Յոհանա Կոնտա (Մեծ Բրիտանիա) - 4330
8 (8). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) - 4290
9 (7). Սվետլանա Կուզնեցովա (Ռուսաստան) - 4025
10 (12). Վինուս Ուիլյամս (ԱՄՆ) - 3865

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում