11:07  ,  3 ապրիլի, 2017

NBA. Ստիվեն Կարին ու Լեբրոն Ջեյմսը՝ օրվա լավագույն դրվագների հեղինակներ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Քլիվլենդը» լրացուցիչ ժամանակում 135:130 հաշվով հաղթել է «Ինդիանային»: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Ինդիանայի» խաղացող Պոլ Ջորջը, որը հավաքել է 43 միավոր, իսկ «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը վաստակել է 41 միավոր:

Ստիվեն Կարիի 42 միավորները «Գոլդեն Սթեյտին» օգնել են վստահ հաղթանակ տանել «Վաշինգտոնի» նկատմամբ՝ 139:115: «Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեստբրուկը 40 միավոր է հավաքել «Շառլոտի» դեմ տնային խաղում, որում հյուրերը հաղթել են 113:101 հաշվով:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է Ստիվեն Կարիի հրաշալի անցումն ու նետումը: Երկրորդ տեղում Լեբրոն Ջեյմսն է:

NBA, կանոնավոր առաջնություն

«Գոլդեն Սթեյտ» – «Վաշինգտոն»՝ 139:115 (35:30, 32:27, 39:31, 33:27)

«Քլիվլենդ» – «Ինդիանա»՝ 135:130 (լրացուցիչ ժամանակում) (26:27, 34:26, 23:24, 21:27, 31:26)

«Օկլահոմա» – «Շառլոտ»՝ 101:113 (22:31, 32:28, 16:25, 31:29)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում