09:25  ,  3 ապրիլի, 2017

2 մեդալ՝ Եվրոպայի Գավաթից

Ձյուդոյի Հայաստանի հավաքականն ապրիլի 1-2-ը Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում մասնակցել է Եվրոպայի գավաթի խաղարկությանը, որում նվաճել է 2 մեդալ:

Հայաստանը ներկայացնում էին 60 կգ քաշային Գոռ Մկրտչյանը, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը եւ 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը: Սոսե Բալասանյանը գրավել է երկրորդ տեղը, իսկ Ֆերդինանդ Կարապետյանը նվաճել է բրոնզե մեդալ: Մրցաշարին մասնակցել են 27 երկրների 268 ձյուդոիստներ, հայտնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում