23:06  ,  2 ապրիլի, 2017

Ֆեդերերը հաղթեց Նադալին եւ նվաճեց 91-րդ տիտղոսը

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (4) նվաճեց Մայամիում ավարտված «Մասթերս-1000» մրցաշարի հաղթողի կոչումը՝ եզրափակիչում առավելության հասնելով իսպանացի Ռաֆայել Նադալի նկատմամբ (5): 1 ժամ 35 րոպե տեւած հանդիպումն ավարտվեց 6:3, 6:4 հաշվով:

Ֆեդերերը նվաճեց 91-րդ տիտղոսը կարիերայում եւ երրորդն այս մրցաշրջանում: Նա երրորդ անգամ է հաղթում Մայամիի «Մասթերս» մրցաշարում: Այս տարի Ֆեդերերն արդեն երրորդ անգամ է պարտության մատնում Նադալին: Երկու թենիսիստների անձնական դիմակայությունում հաշիվը 23:14 է Նադալի օգտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում