10:56  ,  17 հուլիսի, 2012

Վրացի ֆուտբոլիստները երկու ժամ սպասել են Բաքվի օդանավակայանում

Վրաստանի «Զեստաֆոնի» ակումբի ֆուտբոլիստները Բաքվի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում ստիպված են եղել երկու ժամ սպասել ուղեբեռին:

Վրացի ֆուտբոլիստները Բաքվում «Նեֆթչիի» հետ կանցկացնեն Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումը:

Վրացական ակումբը արտահայտել է դժգոհություն օդանավակայանում երկու ժամ սպասելու համար, հաղորդում է Sovsport.ru-ն:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում