22:42  ,  31 մարտի, 2017

Էդգար Մանուչարյանի հաղթական գոլը «Ուրալ» - «Անժի» խաղում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» մրցկացի խաղադաշտում 3:2 հաշվով առավելության է հասել Մախաչկալայի «Անժիի» նկատմամբ: Հյուրերի հաղթական գոլը խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը փոխարինման է դուրս եկել 50-րդ րոպեին եւ աչքի ընկել հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ: Դրանից 5 րոպե առաջ Մանուչարյանը վրիպել էր 11 մետրանոցից:

«Ուրալը» 23 միավորով 11-րդն է, «Անժին» ունի նույնքան միավոր եւ 12-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, 21-րդ տուր

«Անժի» - «Ուրալ»՝ 2:3

Ալեքսանդր Պրուդնիկով, 49, Արսեն Խուբուլով, 53 – Վլադիմիր Իլյին, 22, Շամիլ Հասանով, 57, ինքնագոլ, Էդգար Մանուչարյան, 88

Չիրացրած 11մ՝ Մանուչարյան, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում