19:45  ,  31 մարտի, 2017

ԱԱ-2017. Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալն ավարտեցին պայքարը

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում շարունակվող գեղասահքի աշխարհի առաջնությունում պայքարը սկսեցին պարային զույգերը: Հայաստանը ներկայացրին Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, որոնք կարճ ծրագրում զբաղեցրին 25-րդ տեղը եւ ավարտեցին պայքարը: Ազատ ծրագրով հանդես գալու իրավունք ստացան 20 լավագույնները:

Մարտի 31-ին կանանց մենասահքի ազատ ծրագրում հանդես կգա Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը:

Տղամարդկանց մենասահքում Սլավիկ Հայրապետյանը չէր հաղթահարել կարճ ծրագրի արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս