14:04  ,  31 մարտի, 2017

Եվգենի Պլյուշչենկոն հայտարարեց կարիերան ավարտելու մասին

Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

«Ավարտել եմ մարզիկի կարիերան: Ես բացում եմ ակադեմիա, որտեղ կկատարեմ մարզչական աշխատանք: Կարծում եմ՝ ինչ-որ ավանդ ունեցել եմ գեղասահքում, փոխել եմ կարծրատիպերը եւ հպարտանում եմ դրանով»,- 34-ամյա մարզիկի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:

Հիշեցնենք, որ Եվգենի Պլյուշչենկոն օլիմպիական ոսկե մեդալ է նվաճել Թուրին-2006 եւ Սոչի-2014 Խաղերում: Նա նաեւ աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում