21:27  ,  31 մարտի, 2017

Դենիս Թումասյանն ապաքինվել է եւ վերադարձել ընդհանուր խումբ

Բաշկիրիայի «Ուֆայի» պաշտպան Դենիս Թումասյանը վերականգնվել է վնասվածքից հետո եւ վերադարձել թիմի ընդհանուր խումբ: Այդ մասին հայտնել է ակումբի գլխավոր տնօրեն Շամիլ Գազիզովը:

«Ապրիլյան հանդիպումներին մենք մոտենում ենք ամբողջ ուժով: Թիմում բոլորն առողջ են: Ընդհանուր խումբ են վերադարձել Աբդուլավովը եւ Թումասյանը: Նրանք աշխատել են բոլորի հետ, եւ դա արդեն մեծ առաջընթաց է: «Լոկոմոտիվի» դեմ նրանք հավանաբար չեն խաղա, դեռ վաղ է»,- Գազիզովի խոսքը մեջբերում է Rsport.ru-ն:

Թումասյանը վնասվածքի հետեւանքով չի խաղացել 2016թ. հոկտեմբերի 2-ից: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 31-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 4 խաղի:

Ապրիլի 1-ին կայանալիք Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում «Ուֆան» կընդունի «Լոկոմոտիվին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս