18:43  ,  30 մարտի, 2017

ԱԱ-2017. Սլավիկ Հայրապետյանը չհաղթահարեց որակավորման արգելքը

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնության տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում Հայաստանը ներկայացրեց Սլավիկ Հայրապետյանը, որը 36 մասնակիցների մեջ գրավեց նախավերջին տեղը եւ ավարտեց պայքարը՝ չհաղթահարելով որակավորման արգելքը: Ազատ ծրագրին մասնակցելու իրավունք են ստանում 24 լավագույնները:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կանանց մենասահքի կարճ ծրագրում գրավել է 23-րդ տեղը եւ հաջորդ փուլում հանդես գալու իրավունք է նվաճել: Ազատ ծրագրի մրցումը մարտի 31-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում