16:20  ,  30 մարտի, 2017

Սանտի Կասորլան այս մրցաշրջանում չի օգնի «Արսենալին»

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլան խաղադաշտ դուրս չի գա այս մրցաշրջանում: Այդ մասին հայտնել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Կասորլան նախորդ խաղն անցկացրել է 2016-ի հոկտեմբերին, երբ «Արսենալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում 6:0 հաշվով հաղթել էր բուլղարական «Լուդոգորեցին»: Իսպանացին վնասվածք էր ստացել այդ խաղում եւ պետք է բաց թողներ 3 ամիս, սակայն նրա վնասվածքը կրկնվել է:

Այս մրցաշրջանում Կասորլան «Արսենալի» կազմում անցկացրել է 11 խաղ, դարձել 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում